Գերմանական Bild պարբերականի թղթակիցը զրուցել է Իսրայելի կառավարությունը 1999-2001 թվականներին գլխավորած Էհուդ Բարաքի հետ: Նրա կարծիքով՝ Իրանի վրա հարձակումը չի հասել իր նպատակներին.
«Երկու հիմնական նպատակները լիովին չեն իրականացվել։ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է, բայց ամբողջությամբ չի ոչնչացվել։ Իրանը մնում է [միջուկային զենքի մշակման] շեմին գտնվող տերություն՝ զգալի տեխնիկական փորձագիտությամբ և մոտ 400 կիլոգրամ հարստացված ուրանով»։
Բարաքը կարծում է, որ իրանական միջուկային զենքի ի հայտ գալու հավանականությունն «ավելի մոտ է, քան շատերը ենթադրում են»։
Ըստ նրա՝ Իրանը հրթիռներ և արձակման համակարգեր արտադրելու հիմնարար կարողությունը չի կորցրել։
Բարաքը վախենում է, որ ապագայում հնարավոր սցենարներից մեկն այն է, որ Իրանը կդառնա միջուկային տերություն նույնիսկ ավելի արագ, քան ենթադրվում էր։