«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին զարմացրել է երկրպագուներին իր նոր կերպարով։ Ֆուտբոլիստը Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ գունաբացված մազերով։
36-ամյա գոլահարը փոխել է իր բնական մուգ մազերը՝ նախընտրելով շիկահեր սանրվածք։

Հարկ է նշել, որ շիկահեր սանրվածքը «Բարսելոնայում» իսկական թրենդ է դառնում, քանի որ նախկինում Լամին Յամալը որոշել էր գունաբացել մազերը, վերջերս նույնն արեց նաև Գավին, իսկ հիմա երիտասարդ թիմակիցներին եմ միացել է Ռոբերտ Լևանդովսկին և Վոյցեխ Շչեսնին։