«Կալյարին» կոնկրետ քայլ է ձեռնարկում «Ինտերի» հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոյի տրանսֆերի շուրջ բանակցություններում՝ խաղացողի համար պայքարում հաղթելով «Ֆիորենտինային»։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Սարդինյան ակումբը առաջարկել է 7 միլիոն եվրո ամբողջական տրանսֆերի համար, ինչպես նաև գործարքում ներառել է ապագա վերավաճառքի տոկոս։
Էսպոզիտոյի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ «Ներաձուրիները» գոհ են «Կալյարիի» առաջարկից, և կողմերը այժմ քննարկում են գործարքի վերջնական մանրամասները։
The post «Ինտերի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Կալյարի» first appeared on Proffootball.