Հայրը սպանել է 25-ամյա հնդիկ թենիսիստուհուն — Armsport.am

Հարյանա նահանգի Գուրգաոն քաղաքում 25-ամյա նախկին թենիսիստուհի Ռադհիկա Յադավը սպանվել է հոր՝ 49-ամյա Դիպակ Յադավի կողմից։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին նրանց տան խոհանոցում։ Դիպակը հինգ կրակոց է արձակել դստեր վրա, որոնցից երեքը դիպել են մեջքին։ Այս մասին հաղորդում է The Times Of India-ն։

Ռադհիկան ճանաչված թենիսիստուհի էր, ներկայացրել է Հնդկաստանը ITF պատանեկան մրցաշարերում և բացել էր թենիսի ակադեմիա Գուրգաոնում։ Նրա լավագույն դիրքը ITF վարկանիշում եղել է 113-րդը 2024 թվականի նոյեմբերին։ Դիպակը խոստովանել է, որ չի հաշտվել շրջապատի ծաղրի հետ, քանի որ մարդիկ նրան մեղադրել են դստեր վաստակով ապրելու մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ Դիպակը բազմիցս պահանջել է, որ Ռադհիկան փակի ակադեմիան, սակայն նա հրաժարվել է։ Դեպքի պահին տանը եղել է նաև Ռադհիկայի մայրը, որը վատառողջ էր և ցուցմունք չի տվել։ Սպանության գործիքը՝ .32 տրամաչափի ռևոլվերը, հայտնաբերվել է հյուրասենյակում։

Դեպքը ցնցել է Հնդկաստանի մարզական հանրությունը։ Հարյանայի թենիսի ասոցիացիայի տնօրեն Սուման Կապուրը Ռադհիկային բնութագրել է որպես կարգապահ և նպատակասլաց մարզուհի։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։

Leave a Comment