Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն օրեր առաջ հայտնեցին, որ շուտով իրենց ընտանիքը կհամալրվի: Այսօր էլ Թովմասյանը ցույց է տվել, թե ինչպես են ուրախալի լուրին արձագանքել երեխաները՝ Արիանան եւ Ալեքը:
«Փոքրիկ անակնկալ ունենք, պիտի հասկանանք, թե ինչ է այն»,- տեսանյութում ասում է Լուսինեն եւ երեխաներին ցույց է տալիս հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գծանկար:
Դուստրը՝ Արիանան, միանգամից գլխի է ընկնում ու հարցնում է. «Հղի՞ ես», ինչից հետո ուրախանում է ու գրկում մայրիկին: Ալեքը եւս մեկ ճշտող հարց է տալիս. «Հենց հիմա՞», դրական պատասխան ստանալուց հետո փորձում է իմանալ. «Աղջի՞կ է»:
Նախ պարզվում է, որ նա եւս մեկ քույրիկ է ուզում, բայց հետո հավելում է. «Մամա, տղա ենք ուզում, տղա»:
