«Ռոմայի» ղեկավարությունը շարունակում է փնտրել պաշտպանության ուժեղացումներ և լրջորեն հետաքրքրված է Կոստաս Մավրոպանոսի տրանսֆերով։ Հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
27-ամյա հույն պաշտպանը, որը պատկանում է «Վեստ Հեմին», հայտնի է իր ֆիզիկական տվյալներով (նա 194 սմ հասակ ունի) և օդային մենամարտերում հաղթելու ունակությամբ։
«Ռոման» այժմ ուսումնասիրում է նրան ձեռք բերելու հնարավորությունը և վարում է համապատասխան բանակցություններ։