ՕՄՕՆ-ը Մոսկվայի շուկայում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ է իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.07.2025 | 16:01

Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում ՕՄՕՆ-ը գործողություն է իրականացրել, որի ընթացքում ադրբեջանցիների են բերման ենթարկել և ավտոբուսներով տարել են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով նաև  ձերբակալությունների կադրերը։

Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է Միտիշչիի շուկայում այսօր՝ Մոսկվայի ժամանակով 09:00-ին։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Հիշեցնենք, որ օրերս էլ Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment