Դուբայի Duty Free-ն համագործակցություն է սկսել Crypto․com-ի հետ

Դուբայի Duty Free-ն փոխըմբռնման հուշագիր (MoU) է ստորագրել Crypto․com-ի հետ՝ կրիպտոարժույթով վճարումների իրականացման հնարավորությունը ուսումնասիրելու և իր մանրածախ գործունեության շրջանակում կիրառելու նպատակով։

Այս համագործակցությունը միտված է ճանապարհորդներին առաջարկել ավելի ճկուն և բազմազան գնումների մեթոդներ, ինչպես առցանց, այնպես էլ խանութներում։

Գործընկերությունը կներառի նաև որոշ ռազմավարական նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ համատեղ մարքեթինգային արշավները և հաճախորդների ներգրավման ծրագրերը։ Նպատակն է բարձրացնել բրենդի տեսանելիությունն ու բարելավել օգտատերերի փորձառությունը՝ համադրելով երկու կազմակերպությունների ուժեղ կողմերը։ Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունները  նորարարություն և կարևոր արժեք են տալու երկու կողմերի հաճախորդներին։

Թվային վճարումների ոլորտի շարունակական զարգացմանը զուգահեռ, կողմերը հանձն են առել ադապտացվել շուկայի պահանջներին՝ միաժամանակ լիարժեք գործելով տեղական կանոնակարգերին և ոլորտային չափանիշներին համապատասխան։

Համագործակցությունն արտացոլում է երկու ընկերությունների՝ ֆինանսական տեխնոլոգիաների ներմուծման և կիրառության ընդհանուր տեսլականը՝ ժամանակակից սպառողների ակնկալիքները բավարարելու նպատակով։

Leave a Comment