Toyota Motor-ը Ճապոնիայի ներքին շուկայում թողարկել է Prius PHEV հիբրիդային նոր հատուկ տարբերակը, որի անվան մեջ կա Night Shade նախածանցը։
Նոր մոդելը մի շարք ոճական տարբերություններ ունի ստանդարտ Prius PHEV-ից, հաղորդում է Drom.ru-ն։ Արտաքինից Night Shade-ը կարելի է ճանաչել իր փայլուն սև բախարգելի երիզներով, նույն գույնի թեթև մետաղական անվահեծերով, խորհրդանիշներով, անվանական ցուցանակներով և դռան բռնակներով։ Բեռնախցիկի դռան վրա կա հատուկ թողարկման նշան՝ տիեզերքից Երկրի սև և կապույտ պատկերի տեսքով։
Ավտոմեքենայի սրահում առանձնանում են մեխանիկական կարգավորմամբ սպորտային առջևի նստատեղերը և սև վահանակը։
Նոր ապրանքի գինը Ճապոնիայում սկսվում է 3 միլիոն 947 հազար 300 իենից (26995,19 ԱՄՆ դոլարից)։
Միաժամանակ բարելավվել են Prius PHEV-ի ստանդարտ սարքավորումները։ Այն հագեցած է տեսաձայնագրիչով, հետևի թվային հայելիով և աուդիոհամակարգի խոշոր էկրանով։