Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Ալբանիայի հավաքականին

Հայաստանի Մ16 հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 97:63 հաշվով հաղթել է Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Քևին Քեշիշյանն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը կայացած 3 խաղերից հետո ունի 3 հաղթանակ, այսպիսով մեր թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում:

Leave a Comment