Ինդոնեզիայում վիշապօձը կուլ է տվել ագարակատերին

Ինդոնեզիայում վիշապօձը կուլ է տվել մի ագարակատերի, հաղորդում է SHOT-ը։
Բուտունգ կղզու 63-ամյա բնակիչն անցյալ ուրբաթ գնացել էր պլանտացիայում աշխատելու և անհետացել, և նրան այլևս ոչ ոք չէր տեսել։
Երկու օր անց՝ կիրակի օրը, տեղացիները նրա ագարակի մոտ կասկածելիորեն պարարտ վիշապօձ են տեսել։ Նրանք սպանել են վիշաօձին, կտրեցին նրա որովայնը (տեսանյութում):
Վիշապօձի ներսում գտել են իրենց հարևանի անշնչացած մարմինը։

Leave a Comment