Դատապարտելի են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության շուրջ տարատեսակ շահարկումները. Դանիելյան

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է սյունեցիների և ողջ հայ ժողովրդի համար:

Կարող է լինել ճանապարհների ապաշրջափակում ՀՀ սուվերենության և ազգային իրավազորության սկզբունքի գերակայությամբ` չթողնելով տարընկալման տեղ:

Դատապարտելի են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության շուրջ տարատեսակ շահարկումները: Կոչ եմ անում հայկական մեդիա դաշտ չբերել այդ արտահայտությունը, չօգտագործել այդ հասկացությունը: 

Հետևեք ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններին և մի տարածեք ապատեղեկատվություն:

Leave a Comment