Օմանում և Հորդանանում դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 10-ի հրամանագրով Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։

Leave a Comment