Գորիսում նախատեսվում է գործարկել COAF Smart կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիր

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) մտադիր է իր կրթական նախաձեռնություններն ու զարգացման ծրագրերը տարածել ՀՀ Սյունիքի մարզում ՝ Գորիսում գործարկելով COAF Smart կենտրոնը և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրը:

Կառավարության հուլիսի 10-ի նիստում նախագծի իրականացման համար պաշտոնապես հատկացվել է 57,7 հա հողատարածք:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը սկսել են մի քանի տարի առաջ. գործընկերների հետ մի քանի անգամ այցելել են Սյունիքի մարզ՝ տեղանքը որոշելու և ինքն ուրախ է, որ արդեն այն փուլում են, երբ հողի հատկացումն է իրականացվում։

«Երեք տարեկանից սկսած մի քանի հազար երեխայի տրվելու են տեխնոլոգիական հմտությունների, արվեստի, ստեղծագործական ունակությունների զարգացման հնարավորություններ։ Հատկապես 18 տարեկանից բարձր մասնակիցների համար ստեղծվելու են մասնագիտական ուսուցման նախադրյալներ։ Կարծում եմ՝ ստեղծվող համալիրը լինելու է շատ լավ հավելում նախադպրոցական տարիքից սկսած մինչև մասնագիտական ուսուցում՝ ընդլայնելու Գորիսի երիտասարդների և երեխաների սովորելու հնարավորությունները»,-ասել է Անդրեասյանը։

Leave a Comment