Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան

Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան՝ քաղաքի ամենամեծ բժշկական կենտրոններից մեկի հիման վրա, գրում է mig.com.ua–ն։ Այժմ այդ հաստատությունն ունի լիակատար էներգետիկ ինքնավարություն։ Կայանը գործում է հիբրիդային ռեժիմով՝ արևային մոդուլներ, ինվերտոր, կուտակման մարտկոցներ և պահեստային դիզելային գեներատոր, բացի դա ամեն ինչ կարգավորված է այնպես, որ նույնիսկ էլեկտրաէներգիայի անջատման կամ հրետակոծության դեպքում կենտրոնը չի դադարում աշխատել։

Նախագիծն իրականացվել է ֆրանսիական Electriciens sans frontières կազմակերպության աջակցությամբ։ Ուկրաինական գործընկերը Solar Garden-ն է։

Դա արդեն քաղաքում գործող երկրորդ հիբրիդային արևային էլեկտրակայանն է։ Բացի դա ևս երեքը կառուցման փուլում են։

Արդյունքներն արդեն ստացվել են.

— ավելի քան 3 ՄՎտժ արտադրված էներգիա։

— մինչև 70 % փոխարինված էլեկտրաէներգիայի սպառում։

— մինուս 2.42 տոննա CO₂:

— գումարած 167 պահպանված ծառ։

Զապորոժիեն ներդրումներ է կատարում կարևորագույն ենթակառուցվածքների անկախության մեջ, և յուրաքանչյուր նման կայան վստահություն է ներշնչում բժշկական, կրթական և այլ կարևոր հաստատությունների կայուն գործունեության նկատմամբ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Leave a Comment