https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=d261130433
Ջորդան Հենդերսոնը լքել է «Այաքսը»
Ջորդան Հենդերսոնը հեռացել է Ամստերդամի «Այաքսից»՝ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է De Telegraaf-ը, 35-ամյա կիսապաշտպանը հուլիսի 9-ի մարզման ժամանակ հրաժեշտ է տվել խաղընկերներին՝ տեղեկացնելով իր հեռանալու մասին։
Աղբյուրի տվյալներով՝ «Այաքսը» այլևս ի վիճակի չէ վճարել թիմի ավագի բարձր աշխատավարձը։ Հենդերսոնը թիմին միացել էր 2024 թվականի հունվարին, անցկացրել էր 57 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։