ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»



Հասարակություն


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բահամյան Կղզիներ՝ Անկախության օր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա ՝ Նատտոյի (ազգային ուտեստ) օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1870- ծնվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:

1877-ավարտվել է ռուսական զորքի կողմից Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:

1915– սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից:

1937- ծնվել է դերասանուհի Գալ յա Նովենցը:

1996– վախճանվել է հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը:

2003- նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը:

2006- «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը:

2009– Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների մի մասը:

2016- Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը:

2018- Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան – Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:

2019- Հայաստանը որոշ ժամանակով հայտնվել է էներգետիկ կոլապսի մեջ. հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երևանում և մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա՝ Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Երևանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացք մնացել է թունելներում, ուղևորներին տարհանել են։

2020-վախճանվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանում IT ոլորտի զարգացման, պատանիների շրջանում ինժեներական կրթություն կազմակերպելու գործում:

ԱՇԽԱՐՀ

1499-Վասկո դա Գամմայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավը երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով աշխարհում առաջին շուրջերկրյա նավարկությունը:

1547-Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրված վերջին մենամարտը:

1584- վախճանվել է Նասաուի կոմս, Օրանի արքայազն Վիլհելմ Լռակյացը:

1765-ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս Բագրատիոնը:

1836– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը՝ Անդրե Մարի Ամպերը, որի պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:

1856– ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:

1878– Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը, որը մասնագիտությամբ ոստիկան էր, սուլիչ է օգտագործել. մինչ այդ հարկ եղած դեպքում մրցավարները պարզապես բղավում էին:

1890– Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:

1908 –հոլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսը առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում:

1925-սկսվել է դատը ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ, որն իր դասերին Դարվինի ուսմունքն էր առաջ մղում: Այդ դատավարությունը պատմության մեջ է մտել «Կապկային դատավարություն» անվամբ:

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը:

1943– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի ժամանակ Սիցիլիա կղզում ափ է իջեցվել անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

1949-Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողանքը ոչնչացրել է Հաիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են:

1958 –լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:

2000 – Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել է շուրջ 250 գյուղացի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a Comment