«Պատրաստ ենք կառուցողական երկխոսության». Տոկաևը պատասխան նամակով դիմել է Թրամփին

Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմարտ Տոկաևը հաստատել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսության Միացյալ Նահանգների հետ առևտրային հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է նրա պատասխան նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին, որն ուղարկվել է
2025
թվականի օգոստոսի 1-ից ղազախական ապրանքների ներմուծման վրա 25
տոկոս մաքսատուրք սահմանելու մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո։

«Ղազախստանը, որպես Միացյալ Նահանգների վաղեմի առևտրային և ներդրումային գործընկեր, հակված է արդարացի, կանխատեսելի, փոխշահավետ առևտրային կապերի զարգացման»,-
ընդգծել է Տոկաևը։

Նա նաև նշել է, որ Աստանան պատրաստ է շարունակել երկխոսությունը՝ ռացիոնալ լուծում մշակելու համար, և վստահություն է հայտնել, որ այս հարցում ձեռք
կբերեն
փոխզիջում։

 

Leave a Comment