«Անսար Ալլահ» շարժման հուսիթներն առևանգել են հունական Eternity C բեռնանավի անձնակազմի անդամներին, որը Կարմիր ծովում խորտակվել էր Եմենի ապստամբների հարձակման հետևանքով, հայտարարել է Եմենում ԱՄՆ դեսպանատունը։
«Հուսիթներն առևանգել են Eternity C-ի ողջ մնացած անձնակազմի շատ անդամների՝ մի քանի նավաստիների սպանելուց, նավը խորտակելուց և փրկարարական գործողություններին խոչընդոտելուց հետո: Մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։ Հուսիթները շարունակում են աշխարհին ցույց տալ, թե ինչու է ԱՄՆ-ն իրենց ահաբեկչական կազմակերպություն ճանաչել», – ասվում է հայտարարության մեջ։
Բեռնանավի անձնակազմը բաղկացած էր 21 ֆիլիպինցիներից և Ռուսաստանի մեկ քաղաքացուց։
