
Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնվել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող 10 իսրայելցի պատանդներին: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։
«Համասը ցանկանում է, որ բանակցությունները հաջող լինեն, և այդ պատճառով համաձայնվել է ազատ արձակել 10 պատանդների: Այնուամենայնիվ, խորհրդակցություններ են ընթանում մի շարք հիմնարար հարցերի շուրջ. դա վերաբերում է, մասնավորապես, մարդասիրական օգնության մուտքին Գազա, իսրայելական զորքերի դուրսբերմանը այնտեղից և մշտական հրադադարի իրական երաշխիքների տրամադրմանը»,- ասվում է հայտարարության մեջ: