Ժամանակն է գնալու. Օրբանը պահանջում է դեր Լեյենի հրաժարականը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հրաժարական տալ իրեն ուղղված կոռուպցիայի մեղադրանքների պատճառով. ԵՀ ղեկավարի վստահության քվեարկությունը տեղի կունենա Ստրասբուրգում, հուլիսի 10-ին։

«Ժամանակն է գնալու», – գրել է Օրբանը Ֆեյսբուքում։

Հունգարիայի վարչապետը վաղուց խստորեն քննադատում է Եվրամիության ներկայիս ղեկավարությունը, նաև միգրացիայի ուղղությամբ նրա քաղաքականությունը, քայլերը՝ ուղղված ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև համայնքի տնտեսական հարաբերությունները՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների հետ։

Եվրախորհրդարանում ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության պատճառն  առաջին հերթին նրան առաջադրված մեղադրանքներն էին՝ այն, որ ԵՄ-ն համավարակի ընթացքում կլինիկական փորձարկումներ չանցած COVID-19-ի պատվաստանյութեր է ձեռք բերել։

Leave a Comment