ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մեկնարկեց աշխատանքային այցս Արաբական Միացյալ Էմիրություններ»։
Հիշեցնենք՝ այսօր Աբու Դաբիում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ԱՄԷ-ում է:
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։