Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնել են կառավարությունից։

Ըստ հրապարակման՝ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է նրանց հանդիպումը:

Վաղը՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում կայանալու է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Leave a Comment