Aurora News | Իսրայելը ռմբակոծություններ է իրականացնում Լիբանանում․ «Հեզբոլլահ»-ին ոչնչացնելու հրաման կա

Իսրայելցի զինվորականները  ռմբակոծություններ են իրականացրել հարավային Լիբանանի սահմանային շրջաններում։ Նպատակը՝ ոչնչացնել  «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել՝ Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ներկայությունը կանխելու համար», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ իսրայելական զորքերը հայտնաբերել և ոչնչացրել են զենքի պահեստ և «Հեզբոլլահ»-ի մի քանի կրակակետեր: 

Leave a Comment