«Բարսելոնան» ցանկանում է ավելի շատ տարբերակներ ունենալ հարձակման գծում։
Ակումբը ուսումնասիրում է տարբեր տարբերակներ, և «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը հայտնվել է կատալոնացիների ուշադրության կենտրոնում։
24-ամյա սենեգալցու դիրքը լոնդոնյան թիմում խաթարվել է Լիամ Դելապի և Ժոաու Պեդրոյի ձեռքբերումների պատճառով։ Սա կարող է Ջեքսոնին դրդել փոխել ակումբային գրանցումը։
Fichajes-ի տվյալներով՝ «Բարսելոնան» կարող է Ջեքսոնին վարձակալությամբ վերցնել։ Կատալոնական ակումբը հետևում է հարձակվողին, բայց դեռևս բանակցություններ չի սկսել։
Նիկոլաս Ջեքսոնը «Չելսիի» կազմում խաղացել է 81 հանդիպում՝ խփելով 30 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։