Եթե շենք գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն. Խուդոյան 

Նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կա։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ պարզաբանելով, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ են փորձում ցույց տալ ու այդ ամենի նպատակը։

«Այս ամենը փորձում են ներկայացնել որպես ահաբեկչություն»,- ասաց նա և նշեց, որ մեղադրվող նյութերի զգալի հատվածը վերաբերում է հենց փողոցային պայքարի կազմակերպմանը։

«Նպատակը ո՞րն է այս ամենը ներկայացել ահաբեկչություն և ոչ թե, օրինակ՝ գույքի վնասում, ինչո՞ւ է այդ ահասարսուռ հոդվածը պետք։ Դրա միակ նպատակը քաղաքական շարժառիթն է, որը մեր օրերում այնքան բացահայտ է կատարվում, որ շղթայի բոլոր օղակները պարզ և հասկանալի կապվում են իրար։

Թեկուզ վերցնենք վարչապետի վերջին հայտարարությունը, որ եկեղեցու դեմ արշավի քարոզ է տանում՝ սա հիմք ընդունելով։ Այս ամենը բացահայտում է, թե ինչու այս գործողությունը տեղի ունեցավ հիմա, ոչ թե մարտ ամսին, և տեղեկատվական ահաբեկչությունը, որ կատարվում է իշխանություների կողմից այս կարգի լավ նախապատրաստված է»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment