«Այս անգամ ի՞նչ է խոստանալու հանուն թղթի կտորի»





Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Հուլիսի 10-ին ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում կհանդիպեն Ադրբեջանի դիկտատորն ու Հայաստանից Փաշինյանը։ Ըստ տեղեկությունների երկկողմ հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող «խաղաղության գործընթացի» շրջանակներում է։

Հետաքրքիր է, այս անգամ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի, որը ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբոյի առաջիկայում պետք է ստորագրվի»։


***

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամեր առաջ պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել է Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր կոնֆլիկտներում խաղաղության հասնելու համատեքստում։

Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիները այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից:

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների։


***

«Ի վերջո ի՞նչ են այդ փակ դռների հետևում պայմանավորվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան և սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումներին։ Պատգամավորի կարծիքով ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավն ուժգնացավ և կալանավորումների ալիքը սկսվեց Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։ «Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը խնդիր ունի Էրդողանին և Ալիևին ցույց տալու, որ ինքը երկրի ներսում պահում է վերահսկողությունը և տեր է այն պայմանավորվածություններին, որը ձեռք է բերել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ կատարվողը հենց այդ պայմանավորվածությունների շրջանակում է։

***




ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»։

Leave a Comment