Հայտնի է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին – Showbiz.am

Սքարլեթ Յոհանսոնը ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Նրա վերջին նախագիծը՝ «Աշխարհը Յուրայի դարաշրջանում. վերածնունդ»-ը, թողարկման առաջին վեց օրվա ընթացքում ամբողջ աշխարհում վաստակել է 318 միլիոն դոլար, հաղորդում է The Wrap-ը։

Նման մեկնարկի շնորհիվ Յոհանսոնի կարիերայի ընթացքում ֆիլմերի դրամարկղային հասույթը կկազմի 14,8 մլրդ դոլար, որից 8,7 մլրդ-ը բաժին է ընկնում «Վրիժառուները» և «Առաջին վրիժառուն.դիմակայություն» ֆիլմերին, որտեղ դերասանուհին ներկայացել է իր լեգենդար Սև այրու կերպարով:

Այսպիսով, Սքարլեթը սահմանել է նոր ռեկորդ՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ գերազանցելով Սեմյուել Էլ. Ջեքսոնին և Ռոբերտ Դաունի կրտսերին, ովքեր, ինչպես Սքարլեթը, Marvel-ի «շրջանավարտներ» են։

Leave a Comment