
Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ուկրաինական քաղաքների դեմ Ռուսաստանի նոր հարձակումը։ Նա նաև կցել է տեսանյութ՝ ցույց տալով վնասները: «Եվս մեկ ապացույց, որ պատժամիջոցներ են անհրաժեշտ՝ նավթային ցավոտ պատժամիջոցներ: Երկրորդային պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր գնում են այդ նավթը և հովանավորում սպանությունները»,- նշել է Ուկրաինայի նախագահը: