NewsPress.am | Դատարանում քննվում է միջնորդությունը


Հասարակություն


Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթացքի մեջ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին, որը օրերս բավարարել էր Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջը։

Դատարանը պետք է գնահատի ներկայացված հիմնավորումները և որոշի՝ արդյոք բավարար հիմքեր կան Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու համար։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կընդունվի առաջիկայում։


Leave a Comment