Հնդկաստանում կախարդության մեղադրանքով սպանվել և այրվել է ընտանիքի հինգ անդամ

Հնդկաստանի Բիհար նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ ենթադրաբար ընտանիքի հինգ անդամների սպանության համար, որոնց Թեմտա գյուղի բնակիչները մեղադրել են կախարդության մեջ, հաղորդում է CBS News-ը։
Պուրնեա շրջանի փոխոստիկանապետ Պրամոդ Կումար Մանդալի խոսքով՝ գիշերը մոտ 50 հոգուց բաղկացած ամբոխը ներխուժել է մի տուն և սպանել ընտանիքի հինգ անդամների, այդ թվում՝ երեք կանանց։ Այնուհետև մարմինները այրվել են։
Միակ կենդանի մնացածը զոհերի 16-ամյա որդին է եղել, որը ոստիկանությանը պատմել է հարձակման մանրամասները: Լինչի դատաստանի պատճառը գյուղում 10 օր առաջ երեխայի մահն ու նրա եղբոր հիվանդությունն է եղել և տեղի բնակիչները կասկածում են նրանց «կախարդության» մեջ:
Շրջանի ոստիկանապետ Սվիթի Սահրավաթը հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է և ոստիկանությունը վճռականորեն տրամադրված է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ինքնադատաստանի մեջ. «Շատ գյուղացիներ չեն համագործակցում հետաքննության հետ, բայց մենք գործը մինչև վերջ կհասցնենք»։
Կախարդության մեջ մեղադրվող մարդկանց վրա հարձակումները դեռևս տեղի են ունենում Հնդկաստանի որոշ հատվածներում և Հարավային Ասիայի այլ երկրներում: Մարդու իրավունքների պաշտպանների խոսքով՝ կախարդության հետ կապված սնահավատությունները հեռավոր շրջաններում հաճախ են հանգեցնում նման ողբերգությունների:

Leave a Comment