ՀԱՄԱՍ-ը վստահ է, որ Գազայի հարցում համաձայնագիրը կկնքվի իր պայմաններով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վստահություն է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կկնքվի դրա պայմաններով: Համապատասխան հայտարարությունը իր Telegram ալիքում հրապարակել է արմատականների պաշտոնական ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշկը:

«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունները «բոլոր պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի հանձնման» մասին որևէ կապ չունեն տեղում տիրող իրական իրավիճակի հետ։

«Գազան չի հանձնվի, և ՀԱՄԱՍ-ն է, որ կսահմանի իր պայմանները», – գրել է ալ-Ռիշկը: Շարժման խոսնակը շեշտել է, որ «պատանդներին ազատ արձակելու միակ ճանապարհը արմատականների հետ լուրջ գործարք կնքելն է», քանի որ, ինչպես նա պնդել է, «Իսրայելի փորձերը՝ գերիներին ռազմական գործողության միջոցով վերադարձնելու, ձախողվել են»:

Երեքշաբթի օրը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է հասնել Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում սահմանված բոլոր նպատակներին։

Leave a Comment