Ուկրшինայի զի նված пւժերը գնդшկոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո բնակավայրը

Դիտում ՝ 25 479

 Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, երկու խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում՝ 14-ամյա մի դեռահաս։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Արձակած արկերի հետևանքով վնասվել են երկհարկանի բազմաբնակարանային շենքի, մասնավոր տան և կոմերցիոն օբյեկտի ապակիներն ու ճակատային հատվածը, վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը, բեկորներից նաև մեքենա է վնասվել։

Հիշեցնենեք՝ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment