Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը տևել է 90 րոպե

Քաղաքականություն

09.07.2025 | 09:37

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը տևել է 90 րոպե, այն տեղի է ունեցել փակ դռների հետևում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ներկայությամբ, հաղորդում է Axios-ը։

Այսպիսով, Նեթանյահուն երկու անգամ հանդիպել է Թրամփի հետ ԱՄՆ մայրաքաղաք կատարած այցի ընթացքում, առաջին հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։

Նեթանյահուն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել

Միևնույն ժամանակ նշվում է, որ երեքշաբթի օրը Սպիտակ տուն է այցելել նաև Կատարի պատվիրակությունը և հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Գազայի հատվածի խնդրի լուծմանն ուղղված համատեղ ջանքերը։

Հանդիպմանը քննարկվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հնարավոր հրադադարի համաձայնագիրը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment