Ամենը պարզ է ու հստակ…





Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է.
«Ամեն ինչ պարզ է ու հստակ։

Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս՝ պետք է.

1. կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,

2. ունենալ արտաքին հովանավոր։

Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի՝ կատարելով առաջադրված պահանջները։

Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն՝ մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։

Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետեւեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ։


– էլեկտրոցանցեր,

– ջրային տնտեսություն,

– էլելտրոկայաններ,

– երկաթուղի։

Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի.

– փակել ատոմակայանը,

– բացել “Զանգեզուրի միջանցքը”։

Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել եւ մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն»։



Leave a Comment