Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։ Հունիսի 21-22-ին Թուրքիայում կայացած համաժողովից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներն ընդունել են «Ստամբուլի հռչակագիր» և Ադրբեջանի կողմից ներկայացված մի քանի բանաձևեր։ Մասնավորապես՝ ընդունվել է առանձին բանաձև «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին»։ ԻՀԿ-ի անդամ երկրները դատապարտել են Հայաստանի կողմից, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի իրավունքների ժխտումը։ […]