ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի փոփոխությունը՝ նշելով սպառողների համար հնարավոր ռիսկերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկը՝ փոփոխելու 2018-2034-ի ներդրումային ծրագիրը 2025-ի մասով՝ մատնանշելով էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վատթարացման և ֆինանսական կայունության նվազման ռիսկերը։ ՀԷՑ-ը հանձնաժողովին էր ներկայացրել ներդրումային ծրագրի վերանայված տարբերակը, առաջարկելով 2025-ի ներդրումները բարձրացնել մինչև 53,98 մլրդ դրամ՝ նախապես հաստատված 47,6 մլրդ-ի փոխարեն։ Ընկերությունը հիմնավորել էր փոփոխությունը՝ ծրագրի ծավալների ճշգրտման և նոր աշխատանքների անհրաժեշտությամբ։ Սակայն ՀԾԿՀ-ն որոշեց մերժել առաջարկը՝ մատնանշելով երկու հիմնական պատճառ։ Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ ներկայացված հաշվարկները վկայում են, որ առաջարկվող աշխատանքները կհանգեցնեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումների զգալի ավելացման՝ խաթարելով մատակարարման հուսալիությունը։ Համակարգի հուսալիության հիմնական ցուցանիշները՝ միջին ընդհատումների տևողության (SAIDI) և հաճախականության (SAIFI) ինդեքսները, ըստ գնահատականների, […]

Leave a Comment