Եմենի հութիները հարձակվել են երկրորդ հունական նավի վրա. կան վիրավորներ


Միջազգային


Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են Eternity C բեռնատար նավի վրա՝ վիրավորելով անձնակազմի երկու անդամի, իսկ մեկը անհետ կորած է համարվում:

Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Եմենի Հոդեյդա նավահանգստից 50 ծովային մղոն (մոտ 93 կմ) հարավ-արևմուտք։

Eternity C-ն կրում է Լիբերիայի դրոշը և կառավարվում է հունական Cosmoship Management ընկերության կողմից: Անձնակազմը բաղկացած է 22 մարդուց: Cosmoship Management-ի ներկայացուցչի խոսքով՝ նավի վրա հարձակվել են ծովային անօդաչու թռչող սարքեր:

Eternity C-ի վրա կրակ են բացել նռնականետերից: Նավը վնասվել է, իսկ հեռահաղորդակցությունը խափանվել է: Eternity C-ի վրա եղել են երեք զինված պահակներ:


Leave a Comment