ԱԺ-ում ընդդիմադիրների և ՔՊ-ականների ծեծկռտուքից հետո ՊՊԾ-ն եկել է Լևոն Քոչարյանի օգնականի հետևից


Հասարակություն


ԱԺ-ում լարված իրավիճակը փոքր ինչ հանդարտվելուց հետո ՊՊԾ-ն եկել է տանելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին։ 

Նրան փորձում են շենքից դուրս հանել։

Նշենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը թեժացան։  Վիճաբանություն, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիրների և ՔՊ-ականների միջև նախ ԱԺ դահլիճում, ապա նաև դահլիճից դուրս։ 


Leave a Comment