Ըստ Հաջիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սլովակյան Hospodárske noviny-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն գոյություն ունի»՝ շեշտելով, թե պատերազմն ավարտվել է, և տարածաշրջանում հաստատվել է «օրինականության և լեգիտիմության վրա հիմնված նոր ստատուս-քվո»։ «Նախ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն կա խաղաղություն։ Պատերազմն, ի վերջո, ավարտվել է։ Երբ նայում եք մեր սահմաններին, ամենուր տեսնում եք հանգստություն և կայունություն։ Ես կասեի նույնիսկ, որ տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս-քվո՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Ցավոք, նախորդ իրավիճակը ձևավորվել էր հենց հայկական զինված օկուպացիայի փաստի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքների նկատմամբ։ Բայց մենք արդեն անցել ենք այդ […]

Leave a Comment