«Տեղի է ունենում ուժային և իրավական համակարգում ներգրավված կանանց քաղաքական շահագործում»․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կանանաց ներգրավվածությունը իշխանությունների մեջ՝ մասնավորապես ուժային և իրավական համակարգում, բերել է նրան, որ փաստորեն Հայաստանում տեղի է ունենում կանանց քաղաքական շահագործում»,- այս մասին «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Կանայք փաստորեն հլու հնազանդ ծառայում են բացարձակապես մեկ խմբի, որը կառավարվում է արտերկրից, և նրանք ծառայում են այդ պղտոր խմբերի շահերին»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով՝ անպիսի տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանում չկան իրավաբաններ, օրենքներ, և միայն էմոցիոնալ և «տրամաբանական» քննարկումների արդյունքում պետք է հավատանք, որ այս կամ այն անձը հանցագործ է։

Առաջին ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ իշխանական ղեկին գտնվող թիմը մեկ տարի շուտ սկսել է իր նախընտրական արշավը և ուզում է «մաքրել- ջնջել» բոլոր այն կետերը կամ անձանց և ուժերին, որոնք համաձայն չեն իշխանության քաղաքականության հետ։

Ալավերդյանի խոսքով՝ այս իշխանության վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շահերը։

Leave a Comment