ԱՄՆ պետական պարտքը դուրս է եկել վերահսկողությունից, դոլարի նկատմամբ վստահությունը խաթարված է․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում քննադատել է համաշխարհային ֆինանսական համակարգը՝ նշելով ամերիկյան դոլարի նկատմամբ վստահության խաթարման մասին։

«Դոլարը որպես պատժի գործիք օգտագործելը խաթարել է ԱՄՆ արժույթի նկատմամբ վստահությունը։ Պարտքային բեռն արագորեն աճում է։ Ամերիկայում պետական պարտքը հասել է 37 տրիլիոն դոլարի։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից», – հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը սրել է ճգնաժամը, իսկ պատժամիջոցներն արագացրել են համաշխարհային տնտեսության մասնատումը։ Զարգացող պետություններն այժմ ավելի շատ են ծախսում պարտքերի սպասարկման վրա, քան ներդրումների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Լավրովի խոսքերը։

Leave a Comment