Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը արդեն կապ է հաստատել 24-ամյա բրազիլացու հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու նպատակով։
Մադրիդյան ակումբը չի բացառում խաղացողի վաճառքը, եթե ստանա շահավետ առաջարկ։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են նաև լոնդոնյան «Արսենալը» և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։
Նշվում է, որ Ռոդրիգոն վերջին շրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում՝ Չաբի Ալոնսոյի մարզչական նշանակման ֆոնին։ Նա քիչ խաղաժամանակ է ստանում և բաց է նոր մարտահրավերի համար։