Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը. Bloomberg


Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսի 4-ի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը։


«Վաշինգտոնում Կիևի ներկայացուցչի պաշտոնի հավանական թեկնածուների թվում են վարչապետ Դենիս Շմիհալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն»,- ասել է գործակալության աղբյուրը։


Նրա խոսքով՝ Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը ամերիկյան կողմի հետ քննարկել նոր դեսպանի նշանակման հարցը։


Bloomberg-ը չի հայտնել այդ քայլի պատճառները, սակայն նշել է, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օկսանա Մարկարովայի փոխարինումը «տեղի է ունենում ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների համար զգայուն ժամանակահատվածում», քանի որ Թրամփի վարչակազմն անցյալ շաբաթ հանկարծակի դադարեցրել է որոշ զինատեսակների մատակարարումն Ուկրաինային։

Leave a Comment