Թեո Էրնանդեսի տեղափոխությունը «Ալ-Հիլալ» համաձայնեցվել է 30 միլիոն եվրոյի դիմաց, որից «Միլանը» խաղացողին կվճարի մոտ 5 միլիոն փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Ջանլուիջի Լոնգարին։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիացին մինչև վերջ հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, ուստի ակումբի ղեկավարությունը համաձայնվել է վճարել տրանսֆերի գումարի մի մասը՝ գործարքը իրականացնելու համար։
Նախորդ մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է բոլոր մրցաշարերի 49 խաղի, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։