Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ Telegram-ալիքում հրապարակված տեսանյութին հղումով։ Դեսպանի այցի նպատակի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հուլիսի 4-ին էլ Հայաստանում ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել էր Հայաստանի արտգործնախարարություն։ Նրան հանձնվել էր բողոքի նոտա՝ ռուս պաշտոնյաների և վերլուծաբանների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ արտահայտությունների կապակցությամբ։ Հուլիսի 30-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ռուս քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և փորձագետներին հորդորել էր չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների շուրջ ստեղծված իրավիճակին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ չնայած դա «հարևանների ներքին գործն է, սակայն միանշանակ՝ հարձակումները […]