Օռլանդո Բլումը և Քեթի Փերին պաշտոնապես հաստատել են, որ բաժանվել են – Showbiz.am

Շատ ենթադրություններից հետո Քեթի Փերին և Օռլանդո Բլումը դադարել են թաքցնել այն փաստը, որ իրենց հարաբերություններն ավարտվել են: Զույգի ներկայացուցիչները հաստատել են բաժանումը։

«Նրանք կշարունակեն միմյանց ընտանիք համարել, քանի որ նրանց ընդհանուր առաջնահերթությունը միշտ կլինի դստերը մեծացնելը սիրով, կայունությամբ և փոխադարձ հարգանքով»,- մեջբերում է Page Six-ը:

Դրանից կարճ ժամանակ առաջ Բլումը սոցիալական ցանցերում հրապարակել էր հոգեբույժ և հոգեթերապևտ Կարլ Յունգի մեջբերումների ընտրանի. «Մենակությունը չի գալիս մարդկանց բացակայությունից, այլ անկարողությունից՝ քննարկելու այն, ինչը կարևոր է թվում ինքդ քեզ համար», «Նույնիսկ երջանիկ կյանքը չի կարող լինել առանց խավարի որոշակի չափաբաժնի, և «երջանիկ» բառը կկորցներ իր իմաստը, եթե այն չհավասարակշռվեր տխրությամբ», – ասվում է մեջբերումներում:

Հիշեցնենք, որ Քեթի Փերիի և Օռլանդո Բլումի բաժանման մասին լուրերը հայտնվեցին նախորդ ամիս։ Մինչ այդ լրատվամիջոցները գրում էին, որ զույգը սթրես է ապրում երգչուհու նոր ալբոմի վատ ընդունելության պատճառով։ Այն «լարվածություն» է առաջացրել աստղերի հարաբերություններում։

Leave a Comment