Սոթքի վարչական ղեկավարը՝ իր ձերբակալության մասին


Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը հերքել է իր ձերբակալության մասին լուրերը։ Լրատվականի հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքի վայրում չէ, բայց իրեն չեն ձերբակալել։

Նա անգամ պնդեց, թե տեղյակ չէ՝ ի՞նչ գործի շրջանակում կարող են իրեն ձերբակալել։

«Պետք է հասկանամ․ չգիտեմ»,-ասաց նա։

Ավելի վաղ գրել էինք, որ Ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության և Սոթքի վարչական ղեկավարներին։

 

Leave a Comment