Հայկավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 403 բույս

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ:

«Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից ստացած թմրանյութը հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment