
Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ օրակարգի արդիական թեմաներին։
Ռուսական կողմը քննադատել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հրահրված և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի տարածքում իրականացված ռազմական հարվածները, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող երկրի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը»։